ԱրմԼուրը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն` Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանին:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս պահին նրա վիճակը ծանր է:
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
Դեպքից անմիջապես հետո գրել էինք, որ կասկածներ կան՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։ Սպանությունից շուրջ երկու ամիս անց այդ կասկածները մասամբ հաստատվեցին իրավապահների գործողություններով․ Ռուստամ Ստեփանյանը և ևս մեկ անձ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Միևնույն ժամանակ, բուն սպանությունը կատարած անձինք դեռևս հետախուզվում են։
Ինչպես հայտնի է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել էին Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ»,-գրում է սկզբնաղբյուրը։


