▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում կործանված օդանավի աղետի վայրում գտել են 10-ամսական աղջնակի դիակը

 

Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի աղետի վայրում հայտնաբերվել է 10-ամսական Դարինա Գրոմովայի դիակը, ով օդանավի ամենափոքր ուղևորուհին էր: 

Փոքրիկ աղջնակի մայրը ճակատգրական թռիչքից առաջ դստեր լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում՝ նրան անվանելով չվերթի գլխավոր ուղևորուհի:

Այժմ նրան տեղափոխում են Կահիրե, որտեղից էլ կուղարկեն Սանկտ Պետերբուրգ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ինՇարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երևանի ժամանակով ժամը 06։21-ին և թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավի բոլոր ուղևորները մահացել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more