Tert.am-ը գրում է. Հոկտեմբերի 31-ի առավոտյան «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից թռավ Սանկտ Պետերբուրգ:
Ինքնաթիռում 217 ուղևորներ էին ու անձնակազմի 7 անդամներ: Թռիչքից 23 րոպե անց ինքնաթիռն անհետացավ ռադարների տեսադաշտից ու կործանվեց Սինայի թերակղզում: Ոչ ոք չփրկվեց:
Հարազատներն ու մերձավորները սգում են նրանց հիշատակը, ովքեր չվերադարձան տուն։ Նրանց թվում է նաև 39-ամյա վոլգոգրադցի, ազգությամբ հայ Լեոնիդ Մնացականովը:
«Երբ ընկնում է ինքնաթիռն ու զոհվում են մարդիկ… դա ինչ-որ տեղ հեռվում է… հեռուստացույցի մեջ: Սակայն երբ ինքնաթիռում զոհվում է քո ընկերը, դա բոլորովին այլ է»,- սոցցանցի իր էջում գրել է Լեոնիդի ընկերը՝ Գեորգի Սմիրնովը:
Նրանք ծանոթացել են Պիտերում, որտեղ Լեոնիդը եկել էր ապրելու ու աշխատելու: Նա լուրջ, նպատակասլաց տղամարդ էր: Կրթությունը ստացել էր Կիևում: Նա ամուսնացել էր 25-ամյա գեղեցկուհու՝ Աննա Պախարի հետ:
Նրանք ամուսնացել են այս հունիսին: Նորապսակների ամենամեծ կիրքը ճանապարհորդելն է եղել: Նրանք շատ երջանիկ են եղել: Թայլանդում հանգստանալուց հետո պետերբուրգյան անձրևոտ երեկոները ցանկացել են փոխել արևոտ Եգիպտոսի հետ: Ուղևորությունը ճակատագրական էր: Լեոնիդի մահը նրա հարազատների ու մերձավորների համար կրկնակի հարված էր. նրա հետ կորցրել են նաև իրենց դստերը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում