Artsakhpress.am-ը գրում է.
«Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:
Դրա մասին են վկայում բոլորապացույցները, այդ թվում արբանյակային տվյալները: Այս մասին նոյեմբերի 3-ին, Al-Hayat հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ Քուվեյշը:
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տրամադրության տակ եղած արհեստական արբանյակները բացառել են աղետի կամ ահաբեկչության հավանականությունը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ օդանավն ընկել է ներսում տեխնիկական անսարքության պատճառով»,-ասել է պաշտոնյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ալ Քուվեյշը հայտնել է, որ դեպքի վայրում որոնողական գործողությունն ավարտվել է: Եգիպտոսի կառավարությունը, նրա խոսքով, սպասում է հետաքննության արդյունքներին, որին մասնակցում են մի քանի երկրների, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչներ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում