Ծնողները չեն ընտրում ու չեն էլ կարող նախապես իմանալ՝ երեխան լիարժե՞ք կծնվի, թե՞ ոչ: Սակայն, եթե ընտանիքում առաջին տեղում սերն է ու հոգատարությունը, ապա բոլոր դժվարությունները կմղվեն երկրորդ պլան:
Այս պատմությունը ապացուցում է, որ հարազատ երեխան ամենասիրվածն է, չնայած ոչնչին: Փոքրիկ Բրեննան իխտիոզ անվանումով մաշկային հիվանդությամբ է ծնվել, որը արտահայտվում է մաշկի թեփուկապատմամբ:
Քորթնի ու Էվան Վեսթլեյքը երջանիկ դաստիարակում էին իրենց որդուն՝ Քոննորին ու որոշեցին նրան քույր պարգևել:
Նրանք երջանիկ սպասում էին իրենց աղջկա ծնունդին: Ծնվելուն պես փոքրիկին տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Երեխան գրեթե չէր շարժվում, այրվում էր ջերմության մեջ, ամբողջ մարմինը պատված էր խոցերով:
Երեխան հիվանդ էր ժառանգական իխտիոզ հիվանդությամբ, որը արտահայտվում է ուժեղ կարմրությամբ ու թեփուկներով: Ծնողներին թույլատրեցին երեխային տուն տանել միայն 2 շաբաթ անց:
Նրանք երեխային ամեն օր մանրամասն պետք է խնամեին:
Իրենց հոգատար վերաբերմունքով Քորթնին ապացուցում է, որ իր ընտանիքը արժանի է ընդօրինակման: Մայրը հպարտանում է իր աղջկանով:
Հայրը նույնպես ամեն օր հոգատար կերպով խնամում ու լողացնում է աղջկան հատուկ ծրագրով ու լվանում մազերը, հետո կնոջ հետ միասին զգույշ սանրում են երեխայի մազերը:
Այս ծնողները արժանի են հարգանքի, քանի որ ամեն ոք չէ, որ կարող է հոգ տանել սովորականից տարբերվող իր երեխային:
Աղբյուրը` Դեսից Դենից