▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարողանում չցուցադրել կրթության պակասը... Արշակ արքեպիսկոպոսը պատասխանում է Փաշինյանին

Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանում է Փաշինյանին

▪️Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը:

▪️Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում  չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության  պակասը,ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը, -իր սոցցանցում գրել է արքեպիսկոպոսը: 

▪️Հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականին եկեղեցին դիմել  է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես էլ կառավարության կողմից:

▪️Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Մի գուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները, գրել է նա: 

Դիտեք նաև՝

Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»:  Գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

«Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով:

Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:

Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,- գրել է նա:

***

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը , ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ ոչ կարգինը անվանում է «չուլան»: Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք պետք է դնել, այլ ոչ թե այն անվանարկել «չուլան»:
Կուզենաի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»: Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի: Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի, քանի որ խարանից ազատվելու փորձերն ավելի ու ավելի անհաջող ու անփառունակ են դարձել:
Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով: Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:
Գանձասարի վանք (4-րդ դար)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
Ամարասի վանք (4-րդ դար)
Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
Գտչավանք (4-13-րդ դար)
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
Հացի Բռի եղցի (7-17 դար)
Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
Խոթավանք (12-13-րդ դար)
Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
Հոռեկա վանք (13-րդ դար)
Կավաքավանք (14-րդ դար)
Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
Հադրութի Սուրբ Հարություն (1621)
Փիրումաշեն (1641)
Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
Շոշի Նոր եկեղեցի (1655)
Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
Հակի Սուրբ Մինաս (1673)
Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
Երիցմանկանց վանք (1691)
Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more