▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական «Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար

Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն սա «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա» է որակել։

«Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։

Ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more