▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Charlie Hebdo-ի «հումորը» կարող է վնասել ռուս-ֆրանսիական հարաբերությունները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի տեղակալ, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռոմանովիչը ՍՏԱՀԱԿՆԵՐ է անվանել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի աշխատակիցներին, որոնք նոյեմբերի 5-ի իրենց համարում ծաղրանկարներ են հրապարակել եւ հեգնել են մի քանի օր առաջ Սինայի թերակղզում վթարված ռուսաստանյան Airbus A321 օդանավի վթարը եւ զոհերին ... «Նրանք կորցրել են ամոթը, նրանք ստահակներ են ... Թող ինձ լսեն բոլորն, ով պաշտպանում էր խմբագրությանն այս տարվա սկզբին տեղի ունեցածից հետո ... Այսպիսի հրապարակումները կվնասեն ռուս-ֆրանսիական հարաբերությունները ...», - հայտարարել է ռուսաստանցի օրենսդիրը ...

Հավանաբար Ա.Ռոմանովիչը ակնարկել է այս տարվա հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով սպանվել էր 12 մարդ ... Այդ դեպքից առաջ ֆրանսիական հումորային այս պարբերականը մի քանի ծաղրանկարներ էր հրապարակել Մոհամադ մարգարեի վերաբերյալ, որը մեծ դժգոհություն էր առաջացրել մահմեդական աշխարհում .. . 

Հ.Գ. «Զարգացած» եվրոպացիների մի մասի մոտ հումորը եւ գռեհկությունը ՀՈՄԱՆԻՇՆԵՐ են ... Սրանց մոտ անտաշությունը, սրբապղծությունը, լկտիությունը եւ անձնական վիրավորանք հասցնելը, դեմոկրատական ​​բարձրագույն արժեք, ԽՈՍՔԻ եւ ՄՏՔԻ ազատ արտահայտություն են կոչվում ... Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ այս «սատիրիկները» ծաղրում են կործանված օդանավերի զոհերին ... Անցյալ տարի ամռանը Հնդկական օվկիանոսի վրա մալայազիական Բոինգի վթարից հետո Charlie  Hebdo-ն ծաղրանկարներ էր հրապարակել եւ դրանով վիրավորել զոհվածների հիշատակը ...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more