Artsakhpress.am-ը գրում է.
Ուրուգվայի Հիշողության թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Անի. ժամանակի վեհ ստվերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
cooltivarte.com-ի փոխանցմամբ` բացման արարողությունը կուղեկցվի պարային-երաժշտական միջոցառմամբ` մաեստրո Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ:
«Հայոց թագավորության մայրաքաղաք Անին` քառասուն դռների, հարյուրավոր պալատների և հազար ու մի եկեղեցիների քաղաքը, հավասարապես մեծ նշանակություն է ունեցել իր ժամանակի քաղաքների` Կոստանդնուպոլսի, Բաղդադի, Կահիրեի հետ», - ասել է ցուցադրության համակարգող Լարա Երկանյանը:
Ցուցադրության կազմակերպմանն աջակցել են Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարար, Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում