▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանի և նրա փոքրիկի վիճակը կայուն ծանր է

«Ամուսնու կողմից  հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Հեմոդինամիկ ցուցանիշները պահպանվում են»,-այս մասին  Asekose.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ  Աբրահամյանը:

Վերջինս նաև նշեց, որ կնոջ գիտակցությունը պահպանվել է, սակայն վիճակը դեռ ծանր է և գտնվում է դեղորայքի ազդեցության տակ:

«Երեխան ևս գտնվում է նույն վիճակում՝ կայուն ծանր: Նա ծնվել է վաղահաս և ներարգանդային թոքաբորբով»,-ասաց բժիշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more