▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ է, Էդո, արդեն սպառել ես թե’ քեզ, թե’ «Որբանոցդ»...

Էդգար Կոստանդյան անուն-ազգանունն միշտ բոլորիս հետաքրքրում էր, թե' որպես հեղինակ, թե' որպես տեսակ: «Որբանոցը» չեմ ասի խելահեղ, բայց հետաքրքիր աշխատանք էր, մեր ժամանկներում պակասող ու մեր ժամանակներին պիտանի վեպ, բայց Էդգար Կոստանդյան մարդուն, թող ինձ ներվի, պիտի տարանջատեմ երկու մասի. նախքան «Որբանոցը» և «Որբանոցից» հետո: Երբ դեռ չէր գրվել, ինչպես մեր գրախանութներն են ասում, առաջին հայկական բեստսելլերը, Կոստանդյանը համեստ, հետաքրքիր, կիրթ երիտասարդ էր, ու էլ ավելի ազնիվ լինելու համար ասեմ, որ ամենասիրվածներից էր մեր գրական ոլորտում: Հետո նա գրեց իր «գլուխգործոցն» ու… Մտքիցս դուրս չի գալիս երկու օր առաջ տեղի ունեցած կեսօրը, երբ միասին մասնակցում էինք արձակագիր Անուշ Հակոբյանի քրոջ հուղարկավորությանը: Էդգարն իր ուսանողական ընկերուհուն վշտակցելու եկավ բավականին գինովցած (սովորության համաձայն), իր հին ընկերներին բարևեց ընդամենը գլխով և հեռվից, մոտեցավ Անուշին ու կանգնեց բոլորից բավականին հեռու: Վերջին շրջանում շատ տեղերից էի լսել, որ «Որբանոցից» հետո այս տղան իրեն իր սիրած Մարկեսն է երևակայում, բայց որ կարող է իրեն երբևէ չափազանց հարազատ եղած մարդկանց ձեռքն այնպես մեկնել, ասես Լուսավորչի աջը, մտքովս անցնել չէր կարող: Այս պահին նրան ոչինչ ասել չեմ ուզում, միայն մի նախադասություն. <<Փչացել ես, ամոթ է, Էդո, արդեն սպառել ես թե’ քեզ, թե’ «Որբանոցդ»:

 

                                            Նորա Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more