▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աժժ ջան, ինձ ու՞ր եք տանում…

Hraparak.am-ը գրում է. 

Երեկ Սիթիում կանգնել ու առևտուր անողներին էի «թամաշա անում»: Մեծ- մեծ, «քշովի կալյասկաներով այդ ո՜նց էին Սիթին թալանում»:

Ում ձեռն ինչ ընկնում, տանում էր: Մի պահ ինձ թվաց, թե «տեռոր է իրականացվում» Լֆիկի հանդեպ:

Միայն պատերազմից հետո կարելի է ականատես լինել նման թալանի: Վաճառողները դանակներն առած է՛լ բուդ, է՛լ թև, է՛լ վիզ, է՛լ… ամոթ էլ է ասելը թե ինչ, կտրատում էին:

Նրանց կողքով զգույշ անցնելով /դանակի տակ չընկնեի/, ինձ գցեցի հացեղենի բաժինը: Մի աղջիկ- երեխա գոռում էր.

-Մամ 40 լավաշը բո՞լ ա…

Երշիկեղենի բաժնում ինչ բոյի ու չափսի երշիկ ասես որ չկար: Ամոթ էլ է ասելը՝ դրած ու կտրտում էին: Թու՛հ:

Թալան որ թալան: Անկեղծ եմ ասում, եթե այդ պահին Լֆիկն ընկներ նրանց ձեռքը, որպես Ամանորյա թանկ նվեր «փաթեթավորել կտային»: Նա էլ երևի վախից քաղցր լեզվով հարցներ.

-Աժժ ջան, ինձ ու՞ր եք տանում…

ՀԳ Ոնց որ սկսեցի մեր իշխանություններին հավատալ, որ դեռ քերթելու տեղ ունենք, մի կաշի էլ պիտի հանեն…

Հասմիկ Բաբաջանյան

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more