Անահիտ Սողոմոնյանը ծնվել է 2009 թվականին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ասֆիքսիայով: Հետագայում երեխայի մոտ ի հայտ են եկել բարդություններ՝ տեսողության վատացում, ողնաշարի խնդիրներ, հայտնաբերվել է Մանկական ուղեղային կաթված, վերջերս էլ երեխայի մոտ հայտնաբերվել են սրտի խնդիրներ: Ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում, ծնողները հնարավորություն չունեն փոքրիկին պատշաճ հետազոտության և բուժման տանելու: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի,սակայն չի կարողանում օգնել ընտանիքին, մայրն էլ չի կարողանում աշխատել, որովհետև փոքրիկն անընդհատ ունի նրա հոգածության կարիքը: Ծնողները դիմում են հանրության աջակցությանը:
Անահիտի մայրիկի՝ Աստղիկ Բաբախանյանի անունով Արարատբանկում բացվել են հաշվեհամարներ՝
1510004370130100 ՀՀ դրամ,
1510004370130201 ԱՄՆ դոլար,
1510004370130149 ԵՎՐՈ,
1510004370130258 ՌԴ ռուբլի,
SWIFT:ARMCAM22:
Անահիտի ծնողների հեռախոսահամարներն են՝ +37455 166262, +37495 284931: