Թարմացված-ԱԱԾ հաղորդագրությունը․ Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք: *** «ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի մի քաղաքացի է վայրէջք կատարել։ Ըստ լրատվականի տեղեկությունների Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է պարզել, թե Ադրբեջանի քաղաքացին, ինչու է վայրէջք կատարել Երևան։ |
«Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարած ինքնաթիռում Ադրբեջանի քաղաքացի է եղել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին