▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն խորացնում է համագործակցությունը ԵՊՀ -ի հետ

ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։

Հուշագրի շրջանակում կիրականացվեն երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում: Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու նաև ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։

Համագործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում, այն է՝ հյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն համալսարանական կրթական ծրագրերում, իսկ ԵՊՀ կադրերը կներգրավվեն ԶՊՄԿ մասնագիտական աշխատանքներում:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին