Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Զինվորի սպանությունն էլ դարձավ սովորական լուր։
Առաջ սգում էինք, հերթով կարդում էինք մահվան մասին սլիվերը, ճիշտ ու սխալ էինք անում, սորոսականների վայնասունին էինք հավատում, բալետ էինք անում, թե բա ճիշտ են ասում, նախագահն ա մեղավոր, Խաչատուրովը, էս մեկը..․ ֆլանը։
Հիշեք, թե ոնց էին Լյուքս Ստեփանյանի դագաղն առած` ընկել ճամփա, միտինգով ղալմաղալով, լացով գալիս Երևան, որ օտչյոտ ստանան Սերժից, բաաա..
Սեյրան Մուշեղիչն էլ էն ժամանակվա նախարարն էր, էդ տեսարանից ազդված մի ամբողջ պաշտոնյաների բրիգադով, փոխնախարար Տոնոյան Դավիթին առած` հասավ Սևանի մայրուղու վրա, որ դեմ հանդիման բանակցեն, որ խայտառակ չլինեն աշխարհով մեկ..․
Իսկ հիմա ով ա ամաչում բանակի ներսում տարեկան մինչև 55 զինվորի սպանության առեղծվածային թվերից։
Էդ խայտառակ ամոթալի ու բանակ քայքայող վիճակագրությունից, ում վեջին ա, ո՞ւմ։
Էսօր դատալազուհի Վարդապետյանին էր բոտեքսած դեմքն առանց խոժոռելու թվեր հրապարակում բանակում սպանությունների կրկնապատիկ աճի մասին։
Ե՞վ...
Ու մինչև հասավ իր աշխատասենյակ, սիսիանցի նորակոչիկի սպանության լուրը եկավ։
Գժանոց ա..
Հիմա անգամ ծնողը իր անպաշտպան, անճար վիճակից ելնելով հուղարկավորում է իր թանկին, արցունքները սրբում ու անցնում է առաջ...Տեր Աստված
Էհհհ.․. Նիկոլը ամեն ողբերգական պատում դարձրեց սովորական, դյուրամարս։
Բնազդով անգամ ինքնապաշտպանություն չունենք, քայլող մեռելներ ենք դարձել։
Հանգամանքների դասավորությանն ենք սպասում, որ մթոմ հաջողենք.. քաշ չունենք, որ ռադ անենք էս մահավերներին ու շունչ քաշենք, բեկում մտցնենք մեր մաշած կյանքի մեջ։
Կամ էլ թասիբ չունենք.․. չգիտեմ։
Ջիփերով տղերքը վկա, լիքը հավայի սիգնալի տվող տղա կա քաղաքում, համա տղամարդ չկա։
Փուչիկ ենք, փուչիկ»։
***
«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենայն հարգանքով զոհված սիսիանցի սահմանապահի հարազատների հանդեպ, բայց դա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն չէ։ |