Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցը կբարդացնի տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Հաշվի առնելով նաև այն, որ հարաբերությունները ՌԴ-ի հետ արդեն իսկ սրված են։ Այսօրվա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական և միջազգային «վիրաժների» համար, որովհետև ամեն քայլ կարող է բերել հետևանք։ Մենք հուսով ենք, որ այդ հետևանքը մեր տնտեսության համար չի լինի վատը, բայց պետք է ուշադիր գործել, չստեղծել նոր ճգնաժամեր, խույս տալ նոր ճգնաժամերից», - ասաց նա։
Կարապետյանը վստահեցրեց՝ վտանգ կա, այս պահին չի կարելի սրել իրավիճակը, մանավանդ վերջին «արդյունավետ» բանակցություններից հետո։


