▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զեկույցում նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետության հարձակումն է եկեղեցու վրա»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Այն ամենը, ինչ չեն ասի իշխանական քարոզիչները ԵԽԽՎ ընդունած բանաձևի և զեկույցի մասին»։ Տեսանյութում Մամիջանյանը մասնավորապես ասում է․ «Իհարկե, բանաձևը խայտառակություն է, բայց այնտեղ առկա են առնվազն 3 կետեր, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու․

1․ Զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Հստակ նշվում է, որ կա առճակատում պետության և եկեղեցու միջև։

2․ Նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը և որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները, զեկույցում հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։

3․ Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։

Մնացած ձևակերպումներն անընդունելի են, ինձ համար՝ զարմանալի, բայց երևի թե ամեն բան բացատրվում է աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին