▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա Վահեն պատմում է` ինչպես է գիշերն անցկացրել Գառնու սարերում

Ինչպես հայտնել ենք, անհետ կորած 14-ամյա Վահեին այսօր կեսօրից հետո գտան Գառնու սարերում։ Երեկ առավոտ էր տնից դուրս եկել, ըստ հրաժեշտի գրության, ճգնավոր դառնալու ծրագրով, բայց տղան այդ մասին հիմա չի խոսում։

«Ուղղակի որոշեցի գնամ, մի քիչ ման գամ, հետո էլի հետ գամ»,- ասել է նա։

Որոշել էր, որ վաղը տուն կգնա, բայց գտան այսօր։ Մի եկեղեցու տարածքում է քնել գիշերը, ասում է՝ գազանների չի հանդիպել, կայծակ էր միայն։
Առավել մանրամասն` «Ազատության» և «Նյուզ»-ի տեսանյութերում:

***

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին