▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի բաներ են տեղի ունենում Ազգային ժողովում

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից 37-ը կողմ են քվեարկում մի փաստաթղթի, որով այդ ընտրակարգը վերացվում է։ Նշանակում է՝ արդեն ինչ-որ կերպ ամրագրել են իրենց տեղերը համապատասխան ցուցակներում։

Դե իսկ այսպես կոչված ընդդիմադիր խմբակցությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։ 5 հոգով վեց երգ են երգում՝ քիչ է, դեռ մի բան էլ 100 տոկոս համամասնական են պահանջում։ Եթե մեկը մի քանի ամիս առաջ ասեր, որ «Ժառանգություն» խմբակցության հինգ անդամներից երեքը կողմ են քվեարկելու նախագահի ներկայացրած նախագծին, առնվազն խելագար կհամարեին։

Այս ամենը փաստում է մեկ բան՝ կուսակություններ մենք չունենք։

Ուստի՝ ՈՉ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻՆ։

Կարեն Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին