Facebook-յան օգտատեր Անահիտ Հովհաննիսյանը գրում է.
«Yandex Armenia-ի հայտարարած հնչեղ թվերը և ողջ իրականությունը փաստերով.
Yandex Armenia ընկերությունը՝ ի դեմս տնօրենի հնչեղ հայտարարություն է տարածել, առ այն, որ վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ և առաքիչի:
Այս նախադասությունը հնչեղությունը սկսում ու ավարտվում է այս շատ բարձր աղաղակող թվով՝ 120 000-ով:
Ընկերության տնօրենը կա՛մ իրականությանը չի տիրապետում, կա՛մ էլ աղավաղում է այն իրականությունը, որը գոյություն ունի: Ինչու Յանդեքս Արմենիայի տնօրենը չի նշում, որ այդ 120 000 քաղաքացին օրնիբուն առանց քնելու աշխատում են, որ կարողանան բավարարել ընդամենը իրենց, իրենց կամ անուղղակի իրենց կողմից ստեղծված պարկերի, վառելիքի ու հարկերի գումարը և շատ քիչ գումար կարողանում են տուն տանեն:
Արդյո՞ք Յանդեքսի տնօրենը գիտի, որ Յանդեքսը ամեն պատվերից վարորդներից վերցնում է 15-18 տոկոս միջնորդավճար, իսկ իրենց կամ անուղղակի իրենց հետ համագործակցող «Տաքսու պարկերն» էլ ստանում են 12-14 տոկոս, այսինքն ստացվում է յուրաքանչյուր վարորդ ամեն իր պատվերից մոտ 30 տոկոս գումար վճարում է միմիայն ոչ նյութական արժեքների համար:
Այնուհետ սկսվում է մեքենաների վճարները /օրավարձերը/, ակտերը և այլ նյութական ծախսեր:
Այսինքն, ընկերության գլխավոր տնօրենը անտեղի գլուխ գովալու փոխարեն ընդամենը պետք է լիներ արդար ու նշեր, որ իրենց ծառայությունից օգտվող վարորդների 80 տոկոսը զզվում են իրենցից, 20 տոկոսն էլ այլ աշխատանք չունենալու պատճառով ստիպված օրական 14-15 ժամ քշում են, որ գոնե կարողանան օրվա հացի փողտը վաստակել ու դա այն պատճառով, որպեսզի «Յանդեքս Արմենիա» ընկերությունը ունենա լավ երեկո:
Կարճ ասած՝ Հայաստանում չեք հանդիպի մի վարորդի, ով համագործակցում է Յանդեքսի հետ ու կես գովեստի խոսք ասի:
Խորհուրդ եմ տալիս այդ ընկերության նորընտիր տնօրենը մեծ-մեծ խոսելուց առաջ մի հատ իրականության հետ առերեսվի ու նոր գլուխ գովա: Իսկ իրականությունը այն է, որ «Յանդեքս Արմենիան» 120 հազար հայի հաշվին ոչնչի համար գերշահույթ է ստանում»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև`
***


