▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս իրավիճակից»․ Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը ինսթագրամյան սթորի բաժնում տեղադրել է ամուսնու լուսանկարը, որին կից գրված է․

«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։ Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին