Աստղինե Խաչատրյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Արդեն մոտ 6 ժամ Քոչար-Փափազյան խաչմերուկով ու Փափազյան-Արծրունի փողոցով անվերջ ջուր է հոսում։ Մի քանի ուղղությամբ անհնար է փողոցն անցնել առանց կանալիզացիոն ջրերի մեջ թաթափվելու ու տարատեսակ վարակներ ստանալու։ Երևանի քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան, կա՞ն պլաններ սարքելու, թե շոգ է, հավես չկա»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հաղորդում է․ «Հրաչյա Քոչար փողոցում, դեռ սովետական տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո: Արդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է նաև գարշահոտություն: Երբ Վելոիա Ջուրը աշխատանքը ավարտի, Արաբկիրի թաղապատարանը՝ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, պետք է աշխատանքներ կատարի՝ ամբողջ տարածքն ախտահանելու ուղղությամբ»: