▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերամբարձ կռունկի վթարի հետևանքով կա վիրավոր»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արաբկիր վարչական շրջանի Ռ. Սևակ և Դ. Հովհաննես փողոցների միջակայքում ընթացող բազմաբնակարան շենքի շինհրապարակում՝ նորից վթար։

Այս անգամ վթարի է ենթարկվել վերամբարձ կռունկը։ Կա վիրավոր, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Իմ տվյալներով՝ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ քամու պատճառով քանդվել էր պատնեշը։ Նորոգելուց հետո ստացել է այս տեսքը, որ առավել քան վտանգավոր է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին