Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):
Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):
Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին:
Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:
Մեդիահաբն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ Նշան Հովհաննիսյանը Կառավարությունում պաշտոն է ստացել:
« Ավելի կոնկրետ, մեզ ասացին, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: Հրամանը ստորագրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Այդ բաժնի պետ Վարդան Ասցատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:
«Մոտ մեկ ամիս է` նա այստեղ աշխատանքի է անցել: Դեռևս փորձում է հարմարվել աշխատանքին: Իր համար աշխատասենյակն արդեն պատրաստ է, անհրաժեշտ ամեն բան արվել է»,- նշեց Ասցատրյանը:
Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Հովհաննիսյանն անցել աշխատանքի, արդյո՞ք Վեհափառին զրպարտելու գինը սա էր, մեր զրուցակիցը պատասխանեց` այդ ամենով Կադրերի վարչությունն է զբաղվել:
«Թե ինչպես է նա դիմել աշխատանքի համար, մրցույթ եղել է, չի եղել, այդ ամենը Կադրերի վարչությունից պիտի ճշտեք: Ես գիտեմ, որ մոտ մեկ ամիս է` այստեղ է աշխատում»,- ասաց Ասցատրյանը:
Հարցին՝ հիմա՞ էլ Հովհաննիսյանը կարող է գնալ Հանրայինի տաղավար ու տարբեր հայտարարություններ անել, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` ոչ:
«Ես իր հետ այդ թեմայով խոսել եմ: Իր պաշտոնը նման ակտիվ հանրային խոսք չի ենթադրում: Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի երկարամյա պետը:
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքն իրեն, Վարդան Ասցատրյանը պատասխանեց` դեռ վաղ է այդ մասին խոսելը:
Նշենք, որ Նշան Հովհաննիսյանը 2 անգամ կարգալույծ է հռչակվել:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ մղվող պայքարին միացողներին վարձահատույց լինելու մասին»,-գրում է սկզբնաղբյուրը: