▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի՝ ապրիլի 25-ի դատական նիստը կայանալու է․ աջակիցները հավաքվելու են Վեգասի դատարանի առաջ

Դիտեք նաև՝

Վարդան Ղուկասյանի՝ ապրիլի 25-ի դատական նիստը կայանալու է․ աջակիցները հավաքվելու են Վեգասի դատարանի առաջ

Այս մասին հայտարարություն էտարածել նաև ԴՕԿ կուսակցությունը՝ մասնավորապես նշելով․

«Շրջանառվող կարծիքների պարզաբանում․

Վերջին ժամերին Լևոն Բաղդասարյանի կողմից արված հայտարարությունից հետո որոշ մարդիկ սխալմամբ ենթադրել են, թե վաղը՝ ապրիլի 25-ին նշանակված դատական նիստը հնարավոր է չկայանա։

Հստակեցնենք՝ փաստաբանի հայտարարությունը վերաբերում է միայն այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանի ամերիկյան փաստաբանները, ներկայացված ապացույցների և թարգմանությունների ոչ ամբողջական լինելու պատճառով, դեռ ամբողջությամբ պատրաստ չեն իր պաշտպանությունը լիարժեք իրականացնելու։
Սակայն դա չի նշանակում, թե նիստը չի կայանալու։ Դատական նիստի անցկացումն այս պահին մնում է ուժի մեջ, և միայն դատարանն ունի իրավասություն այն հետաձգելու կամ փոփոխելու։

Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվությունից և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»։

ԴՕԿ կուսակցությունից նաև նշում են․ «Անկախ եղանակային պայմաններից, վաղը բոլորս հավաքվում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ժամը 12:00-ին՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի։ Նա այս պահին առավել քան երբևէ մեր կարիքն ունի։ Միացիր, որպեսզի միասին բարձրացնենք մեր ձայնը արդարության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին