▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանը նամակ է ուղարկել Գարեգին Բ-ին․ Նա Վեհափառի և Եկեղեցու կողքին է ՝ ընդդեմ նիկոլիզմի»

Սերոբ քահանա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր երեկոյան՝ իմ քահանայի, հոգևորականի եւ ազգայինի հանգամանքներով, դարձյալ այցելեցի Վարդան Ղուկասյանին, Հենդերսոնի գլխավոր բանտում։

Մի քանի ժամվա  մեր դեմ առ դեմ՝ բանտում խոսակցության ժամանակ, ունեցանք չափազանց շինիչ, դրական գաղափարական փոխանակումներ զանազան նյութերի շուրջ (Խնդրեմ ինձ հարցեր չտաք)։

Կարևորը հետևյալ հայտարարությունն էր, որ պարոն Վարդան  Ղուկասյանը փափագում է հայտնել. Վարդան Ղուկասյանը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց հայրապետին եւ մանաւանդ՝ կանգնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ նիկոլիզմի դէմ։

Իմ դիմաց, անձամբ իր ձեռքով Վեհափառ հայրապետին գրված նամակը ուղարկում ենք Սուրբ Էջմիածին։

Նորից հիշեցնում եմ, որ ես որևէ կուսակցության, քաղաքական կողմերի, կամ Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ, այլ միայն ազգայնական հոգևորական, ում մտահոգությունը Հայաստանն է, Արցախը,և  մեր Եկեղեցու ու  ազգի առջեւ դրված խնդիրները  և ներկա թշնամուց ազատվելը։ Եւ ինչ որ անում եմ, դա կատարում եմ հոգեւորականի իմ պարտականության գիտակցությամբ»։

Տեր Սերոբ քահանան նաև տեղեկացրել է, որ Վարդան Ղուկասյանին հանձնել է  աղոթք եւ գրքեր, մաղթելով ամենաբարին, համբերություն եւ կորով։

Նիկոլիզմը պարտվելու է,-գրառման վերջում նշել է Սերոբ քահանա Ազարյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին