***
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ԱՄՆ բանտից հանդես է եկել աուդիոուղերձով՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին։ «Այս 7 ամիսը շատ մեծ փորձություն էր ինձ համար։ Սա հերթական անգամ ֆիլտրեց իմ միջավայրը, ցույց տվեց՝ ով է իմ բարեկամը, ով է իմ ընկերը, իսկ ով՝ իմ լայն օրվա կեղծ ուրախացող ընկերը։ Ես ուղղակի ցավում եմ, որ իմ կողքի մարդիկ դասեր չքաղեցին 2014 թվականի իմ հետապնդումներից և կրկնեցին միևնույն սխալն արդեն 2025 թվականին։ Ես համբերատար տանում եմ այս ծանր բեռը, որովհետև հասկանում եմ, թե որքան մարդիկ են սպասում իմ վերադարձին, որքան մարդիկ են հույս կապել ինձ հետ։ Ձեր աշխատանքն ինձ ուժ ու հույս է տալիս։ Ուր է տանում այս ճանապարհը, դեռ պարզ չի, բայց պիտի որ լավ ավարտվի։ Ես մարտունակ ու կենսունակ եմ»,- նշել է Ղուկասյանը։ |