ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։
Միևնույն ժամանակ դատարանը գտել է ,որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։
Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում։
Նաև տեղեկացնում ենք ,որ շաբաթ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 19։00-ին եթերով կարող եք դիտել Համլետ Ղուշչյանի հերթական հարցազրույցը պարոն Ղուկասյանի հետ»։