Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․ «Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանին ձերբակալեցին, մեքենայի մեջ նրան մի քանի հարց եմ տվել, որոնք մնացին անպատաախան»:
***
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած սպանությունը շարունակությունն է փետրվարյան իրադարձությունների:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը:
Անդրադառնալով դեպքը քաղաքականացնելու շահարկումներին՝ Նարեկ Սարգսյանը նշել է. «Քաղաքական որևէ էլեմենտ չկա, զուտ միջանձնային կոնֆլիկտ է»: