
Նախորդ տարի տեղացած առատ անձրևների պատճառով զգալիորեն վնասված Ուրֆայի 1200-ամյա ամրոցի պատի վերանորոգումը բողոքի ալիք է բարձրացել բնակչության շրջանում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերանորոգումը նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին, սակայն նախկին քարերի փոխարեն օգտագործվել են սպիտակ քարեր, ինչն էլ բնակչության արդարացի զայրույթն է առաջացրել: Պատասխանատուները, սակայն, շեշտում են, թե ժամանակի ընթացքում նոր կառուցված հատվածը կնմանվի հին պատերին:


