▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տունը մաքրելու ժամանակ մաքրել է տանտիրուհու ոսկեղենը

43-ամյա կինը, տունը մաքրելու նպատակով գտնվելով Երևանի Նաիրի Զարյանի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, տունը մաքրելու ընթացքում մաքերլ է նաև տանտիրուհու զարդատուփը:

Նախաամանորյա մաքրության նպատակով գտնվելով ուրիշի բնակարանում վարձու աշխատող կինը բացել է ննջասենյակի պահարանը, գտել  տանտիրուհու ոսկեղենը՝ ոսկյա շղթա, կախազարդ և մատանին, գողացել է դրանք:

Տանտերերին հասցված վնասը հաշվարկվել է շուրջ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ 43-ամյա կնոջը սպառնում է կամ տուգանք, կամ 2-5 տարվա ազատազրկում:

Քրեական գործն արդեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին