Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը սեպտեմբերի 5-ից 7-ը մասնակցում է տարվա ամենամեծ TOON Expo-ին:
Ցուցահանդեսի ամենականաչ տաղավարում այցելուները կգտնեն հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաև ներդրումային վարկ` արտերկրում գույք գնելու համար։
Էքսպոյի շրջանակում Ամերիան ներկայացնում է նաև իր նոր պրոդուկտը` հիփոթեքային փուլային վարկավորում, որի մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։
«Մեր նպատակը ոչ միայն մեր հաճախորդներին մատչելի և նորարարական հիփոթեքային լուծումներ ներկայացնել է, այլև գործընկերների հետ միասին շարունակել առաջ մղել ոլորտի զարգացումը։
TOON Expo-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ. էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուները կարող են օգտվել 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%) հիփոթեքային վարկի հնարավորությունից: Բացի այդ, այցելուները կստանան նաև 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով` 30.06.2025թ. դրությամբ գերազանցելով 360 մլրդ դրամ:
Հատկանշական է, որ 2025թ.-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։
Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։
Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում, օգտվել վարկային և վերանորոգման հաշվիչներից։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: