▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Ավինյանի ենթական սպառնում է ինձ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիգրան Ավինյանի ենթական սպառնում է ինձ։
Հետո էլ ասում եք՝ հեղափոխություն եք արել։ Բայց իրականությունը այն է, որ առերևույթ հենց ՔՊ-ի պատվերով իմ շքամուտքում մահափորձ է տեղի ունեցել, որի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել, այն դեպքում երբ մահափորձ կատարած անձը հայտնի է։
Իսկ հիմա՝ օրը ցերեկով Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարը սպառնում է քաղաքացուն, այն դեպքում երբ նա պետք է զբաղված լինի համայնքի բարելավմամբ, ոչ թե քրեական ենթամշակույթով։
Սա է այսօրվա «թավշյա իշխանության» իրական դեմքը՝ խուլիգանների և ոչ կոմպետենտ անձանց հավաքածու։
Թե բա ստեղ են ասում՝ «տենց հանձնարարող տղա էիր»…
Հանձնարարեիր, որ Շուշիից Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը հեռացնեին, որ թշնամին չպղծեր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին