▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղափոխվելուց հետո այդ փաստաթուղթն անվավեր ենք ճանաչել». Սամվել Շահրամանյան

«Դա իրականության հետ աղերս չունի: Փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է այս հարցին, կգնանք իրավական ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրին ու պատմության դասագրքի հայտնի հրապարակմանը: «Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովեինք արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից: Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել ու տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել»,- ասել է Շահրամանյանը:

***

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Եվլախի (2023թ. սեպտեմբեր) բանակցությունների հետ կապված շահարկումներին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց. «Ես Եվլախում երբևիցե չեմ եղել, որևիցե բանակցություններ չեմ վարել: Եվլախ գնացողները որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել, իրականացվել է միայն հումանիտար բնույթի հարցերի քննարկում»:

***

«Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պահանջ ունեք»,- դիմելով Արցախի նախագահին՝ հարցրեց լրագրողը: Սամվել Շահրամանյանն ասաց, որ չի հանդիպել նրա հետ: «Արցախցիների՝ ՀՀ տեղափոխվելուց հետո բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն»,- նշեց նախագահը: Հարցին՝ արցախցիները կո՞ղմ են, որ Փաշինյանը շարունակի ղեկավարել ՀՀ-ն, ասաց. «Հարցին պետք է պատասխանեն այս իշխանությունը ձևավորած անձինք»:

***

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չցանկացավ պատասխանել լրագրողի հարցին՝ դե՞մ է ՀՀ կառավարությանը, թե՞ կողմ. «Չեմ ուզում այդ հարցին պատասխանել»,- ասաց նա:

Արդեն հայտնել էինք, որ «Եռաբլուր»-ում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունից հետո Արցախի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին