▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնես Մեսչյանը, Վարդան Պետրոսյանը վաղը կգա՞ ն Իզմիրլյանի բակ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Վաղը Սրբազան Աջապահյանի տարեդարձն է. ընդամենը 62 տարեկան է Նահապետը:
Տեսնես Մեսչյանը, Վարդան Պետրոսյանը կգա՞ ն վաղը Իզմիրլյանի բակ, որտեղ կալանքի մեջ, հիվանդասենյակում բանտված Արքեպիսկոպոսն առաջին անգամ իր տարեդարձին կմնա մեն-մենակ՝ իրեն այսքան սիրողներից, իր հավատարիմ հոտից, հավատարմորեն կողքին կանգնողներից զատված ու մեկուսի։
Բացառապես Նիկոլի ժանդարմը կլինի վաղը Սրբազան հոր կողքին ու նա կվերահսկի, որ հանկարծ պատուհանի տակից գոռացող հայի շնորհավորանքներն ու ջերմությունը չստանա Բացառիկ որակի հոգևորականը:
Ինչ ասեմ..․
Գյումրին բացառիկ ուժեղներ ու բացառիկ տաղանդավոր հայեր է տվել։
Գյումրին միջազգային արենայում Հայի կերպար է ցույց տվել ու Մեծ հաղթանակներ։
Տեսնես էդ Լուրջերից քանի՞սը վաղը կհամարձակվեն գալ բակ կամ թեկուզ տեսաուղերձով շնորհավորել Շիրակի թեմակալ առաջնորդին, որի հետ միշտ բաց ու անկեղծ շփվել են և նրա օրհնությունը ստացել` իրենց ճակատագրական որոշումների պահերին։
Հիշում ու ակնկալում ենք»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին