▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն քարոզում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին։
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրն ուղիղ սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։ Վերջերս այն հռչակվել է Ադրբեջանի «նոր ազգային նպատակը», ինչը, իմ գնահատմամբ, ապագա պատերազմի ահազանգ է, որը դեռ այսօր կարող է կանխվել դիվանագիտական գործիքակազմի միջոցով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին