▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում տղամարդը մտել է քաղաքացու ննջարան և փորձել խեղդել կնոջն ու երեխային

Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ, մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը: Լ․ Պ-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այդ ժամանակ ինքը օգնության է հասել նրանց, իսկ նա դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք. վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։ Ոստիկանները Լ․ Պ-ին ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին