«Զորավանից Արագյուղ ընկած տարածքում տասնյակ հեկտարներով կրակը տարածվել է մի տգետ ու տուպոյ մարդու պատճառով»,- հրդեհի վայրից իր տեսաուղերձում հայտարարել է գյուղատնտես Դավիթ Դավթյանը:
Ուժգին քամու պատճառով հրշեջները ոչինչ անել չեն կարողանում, կրակը դեռ հարյուրավոր հեկտարներ է ընդգրկելու` ոչնչացնելով ամբողջ էկոհամակարգը, զայրացած արձագանքում է գյուղատնտեսը:
Ավելի վաղ Դավիթ Դավթյանը բազմիցս զգուշացրել էր, որ կտրականապես չի կարելի այրել խոզանները: