▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարվա վերջում է պարզ լինում՝ սակագինը կբարձրանա՞, թե՝ ոչ»․ Մեսրոպ Մեսրոպյան

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը․ «Սակագինը կախված է դոլարի կուրսիցմ տվյալ տարվա փաստացի բալանսներից, հազարումի գործոն կա»։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են Կարապետյանները բարձրացրել գինը, Մեսրոպյանը պատասխանեց․ «Նախ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում»,- ասաց Մեսրոպյանը:

Դիտարկմանը՝ Կարապետյաններն իրենց միջոցների հաշվին զսպել են սակագնի բարձրացումը, հիմա ակնակրկվում է սակագնի բարձրացման մասին, Մեսրոպյանը պատասխանեց․ «Ոչինչ չեմ ակնարկում։ Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո, կարող է բարձրանալ, ոչ, չի բարձրանա: Երբ ամեն տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- ասաց Մ. Մեսրոպյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին