▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սյունիքի դարպասները բացողներին «ջերմ» բարևներ են հղում Իրանից»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սյունիքի դարպասները բացողներին և «միջանցք» բառից ալերգիա չունեցողներին «ջերմ» բարևներ են հղում Իրանից:
Բայց իրականում խայտառակության է, երբ քո հարևանը (բնականաբար իր շահերից դուրս գալով) ավելի մտահոգված է քո Հայրենիքի անձեռնամխելիությամբ, քան դու ինքդ։
Ամոթից գետինը կարելի է մտնել
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ. -Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և մենք միշտ ունեցել ենք լավագույն հարաբերությունները Հայաստանի հետ։
Հայաստանը հանդիսանում է մեզ համար որպես Ռուսաստանի և Եվրոպայի հետ մեզ կապող կարևորագույն օղակ:
Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստների ակտիվությունը և նեոօսմանիզմի հավակնությունները տարածաշրջանում։
Մեր և Հայաստանի կարծիքները համընկնում են»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին