Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը։ «Այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն։ Ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմած փաստաթուղթը, շատ փոքրիկ փոփոխություններով, դարձավ մեղադրական եզրակացություն, և սրա հետ է կապված, որ այս մեղադրական եզրակացության հետ կան ուղղակի այնպիսի անհեթեթություններ, որոնք համատեղելի չեն իրավական, սահմանադրական կամ որևէ այլ ձևակերպումնների հետ»,- իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով մեղադրող կողմի եզրակացությունների հետ։ «Երկու շարժառիթ է նշված այս մեղադրական եզրակացության մեջը, առաջինը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, ուղղակի մեջբերում եմ, և երկրորդ շարժառիթը՝ իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է նշանակում «իշխանության ցանկալի համակարգ», ո՞վ կարող է ինձ բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Ես չեմ հասկանում․․․ Իշխանական համակարգը պետական ինստիտուտների ամբողջականությունն է, հիմա «ցանկալին» որն է։ Ընդհանրապես, պետական ինստիտուտների ամբողջականությունը նկարագրված է Սահմանադրության մեջ, չկա ուրիշ փաստաթուղթ, որտեղ այս ամբողջը նկարագրված լինի։ Ենթադրում եմ, որ դատախազությունը մտածում էր, թե «ցանկալին» հենց սահմանադրականն է։ Հիմա ինչ է բխում սրանից․ ոնց է կարելի փոխել իշխանական համակարգը՝ միայն հանրաքվեով, հանրաքվե չի եղել, ինչ պետք է աներ նախագահը՝ իհարկե պետք էր իշխանական համակարգը պահպաներ. սա իմ սուրբ պարտականությունն էր, սահմանադրական պարտականությունը: Հիմա այս մեղադրական եզրակացությամբ ստացվում է, որ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր, ինչով ես պիտի զբաղվեի որպես ՀՀ նախագահ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Ստացվում է՝ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր»․ Ռոբերտ Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին