Անի Բասենցյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Սա Ոսկեպարն է .. Թե ոնց եղավ , որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուզեց կանգնեցնել հենց այ էս տեսարանը .. և 2024 թվականի մարտից սկսեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը և բազմահազար մարդկանց վստահությամբ մայիսի 9ին հասավ Երևան ..
Իմ առաջին հանդիպումը Սրբազանի հետ Կոմիտասի պողոտայում էր , երբ չէր զլանում ու իր օրհնանքով և անսահման բարի ժպիտով հույս ու լույս սփռելով ` մի հայացքով տալիս էր այն վստահությունը , որ ինքն այդ ճանապարհին կանգնած է պինդ և անկոտրում :
Ինքը , ով իր կնքած շատ զավակներին էր հուղարկավորել.. ամենից լավ գիտեր սահմանից այս կողմ ծածանվող այս դրոշի անհամատեղելիությունը.. ինքը .. ով Արցախի ամեն հանձնված միլիմետրի համար մղկտում էր հոգում` առանց նույնիսկ արցունքի իրավունքի , գիտեր այն «հանունը» , որի համար աղոթելով Կիրանցի վանքում դուրս եկավ և պատճառն այդ հանունի .. այն Հայրենիքն է , որ իր կյանքից , շնչից ամեն ինչիիիից շատ է սիրում»: