▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության կասկածյալ է բերման ենթարկվել

«Մեդիահաբ»-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվող անձ է բերման ենթարկվել։
Կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանը։
Լրատվականին պատմել են, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Ըստ ամենայնի, գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Այս մասին պատմել են լրատվականին։
ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը չի հաստատել լուրը՝ նշելով, որ նոր բան չեն կարող հայտնել։
Ճշտող հարցին՝ այդ անձին բերման չեն ենթարկե՞լ գործի շրջանակներում, Սարգսյանը նշել է. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»:

Դիտեք նաև՝

«Կա՞ կասկածյալ Փարաքարի համայնքապետի սպանության գործով, մամուլում այդպիսի տեղեկություններ կային». հարցրել են լրագրողները ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանից։ «Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին որևէ նորություն չեմ կարող ասել, զերծ կմնամ հնչեցնել որևէ վարկած կամ ինչ-որ այլ նշում անել. կասկածյալի հետ կապված՝ ես չեմ տիրապետում նման տեղեկատվության»,- ասել է ՆԳՆ փոխնախարարը։

***

«Քիչ առաջ մասնակցում էի Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորության արարողությանը: Ի գիտություն ձեզ՝ ասեմ, որ նա իմ համագյուղացին էր. իմ ու իր պապիկի տները հարևանությամբ էին: Իր հայրն իմ հորեղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմ էին, երկար տարիներ աշխատել էին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ չի ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին