▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուրջբոլորը լացող դեռահասներ են»․ Գոհար Մելոյանը՝ Մարզահամերգային համալիրից

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Stage muse-ի ներկայացուցիչ, կապվեք ինձ հետ։ Սա լկտիություն ու ապօրինություն է։
Հարգելի ԶԼՄ-ներ, խնդրում եմ տարածել, որպեսզի տոմսեր գնած, վնասված մարդիկ կապվեն ինձ հետ։
Վաղը կտարածեմ հայտարարություն»։

«Գտնվում եմ Մարզահամեգային համալիրում, որտեղ էս բնագավառի հետ կապված ինչքան իրավունք կար, ոտնահարվեց։ Խայտառակ իրավիճակ է տիրում, որը քիչ թե շատ հանդարտեցվել է․․․ Ժամը ութնանցկես համերգը պետք է սկսեր, մինչև իննանցկես դռները փակում են, համերգը սկսվում է ու մարդկանց թույլ չեն տալիս, անհամար քանակի երեխաներ ու անչափահասներ․ վատանում են, վեճեր են սկսվում․․․ Պարզվում է՝ տոմսերի կրկնավաճառք, եռավաճառք է տեղի ունեցել։ Տեսնելով, որ դահլիճը լցված է, դռները փակում են ու մարդկանց թույլ չեն տալիս մտնել համերգ։ Շուրջբոլորը լացող դեռահասներ են»,- իր խոսքում ասում է Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին