▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Ծննդյան նախօրյակին ազատ արձակիր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին»․ Միքայել Հայրապետյան

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԱԶԱ՛Տ ԱՐՁԱԿԻՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ․
Խոսքիս ակնդետ հետևում են նաև մանկլավիկները։ Հուսամ՝ սա ևս տեղ կհասնի։
Գիտե՞ս՝ թուրքական տիրապետության բազում դարերի ընթացքում, ընդհուպ մինչև 1915թ. Ցեղասպանությունը, օսմանյան իշխանությունները ՈՉ ՄԻ եպիսկոպոսի կամ արքեպիսկոպոսի ՈՉ ՄԻ ՕՐ չեն կալանավորել և/կամ բանտարկել. այդպիսի ՈՉ ՄԻ փաստագրում չկա։ Ավելին՝ նույնիսկ երիտթուրքերի իշխանության սկզբնամասում, մինչև 1915թ. Ցեղասպանությունը, երիտթուրքական կառավարությունը ՈՉ ՄԻ եպիսկոպոսի կամ արքեպիսկոպոսի ՈՉ ՄԻ ՕՐ չի կալանավորել և/կամ բանտարկել։ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվողն իսկապե՛ս ԱՆՆԱԽԱԴԵՊ է։ Է՛լ ավելին՝ նույնիսկ արյունոտ Թալեաթն էր Պատրիարքի հետ Հայ եկեղեցում մասնակցում Հայոց տաղավար տոնին։ Սուրբ ծննդյան տաղավար տոնի նախօրյակին ԱԶԱ՛Տ ԱՐՁԱԿԻՐ կալանավորված եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին. զատվիր գոնե այս ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆԻՑ։ Ես այսքանը տագնապով ու ցավով ասացի, քանի դեռ որոշները ժահրով չեն թմբկահարել։
Եվս մեկ բան։ Պետք չէ, որ Ռուսաստանին հանձնես Հայ եկեղեցու «պաշտպանի» դափնին, որն իր «Պոլոժենիե»-ով 200 տարի հակառակն է արել՝ նսեմացնելու և լլկելու համար մեր այդ հիրավի կարևոր ազգային ինստիտուտը։ Պետք չէ, որ քեզ վրա վերցնես Ռուսաստանի այս մեղքը/պատասխանատվությունը ևս, ինչպես շատ իզուր վերցրիր 44-օրյայի մեղքը/պատասխանատվությունը։ Կարծեմ՝ գիտես, որ երկգլխանի արծիվը խողխողեց Պապին՝ նրա մասին ամրագրելով «կայսրության կողմից ներարկված հայրենասիրության կերպը»՝ իբր նա է թունավորել Ներսես կաթողիկոսին։
Լուկաշենկոյի երբևէ չեղած հայրենիքի հիմնադիր Մյասնիկյանը, երբ արեց իր սև գործը՝ կնքելով Կարսի պայմանագիրը, պայթեց օդային աղետում։ Կամոն, երբ արդեն արել էր իր սև գործը, քաղաքի միակ հեծանիվով ընկավ քաղաքի միակ մեքենայի տակ։ Սև գործերի ժամանակաբաշխները, վստահ եմ, գիտես՝ ովքեր են, նրանց համար դրանք երբևէ ավարտվում են, և մավրն ավելորդ է դառնում։
Ո՛չ զրադաշտական, ապա մահմեդական Իրանը, ո՛չ Թուրքիան ՈՉ ՄԻ անգամ կաթողիկոս խեղդամահ չէին արել, մինչդեռ կոմունիստները դա արեցին. մի՞թե այսօրվա Հայաստանը դեռ կոմունիստական է՝ չհաշված Գյումրու քաղաքապետարանդ, Օպերայի քստմնելի ղեկավարությունդ, մնացյալն ինքդ ավելի լավ գիտես։
Սրանք ևս ցավով ասացի, թեև այս մասին թեկուզ ժահրով ասողներ չեն լինի, քանի որ կոմունիստական շարունակություն են՝ առնվազն իրենց հողաթափիկությամբ։
Մինչև Սուրբ ծննդյան խնկելի տոնն ԱԶԱ՛Տ ԱՐՁԱԿԻՐ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին, քանի դեռ շատ ուշ չէ, մանավանդ, Հայաստանի համար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին