Ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն կեսգիշերին հրատապ կերպով Մեքսիկայից Երևան է տեղափոխվել և ենթարկվել սրտի անոթների ստենտավորման:
Այս մասին ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`ռեփերի մոտ եղել է սրտի ուժեղ ցավ և ծակոցներ: Հիվանդանոցում պարզ է դարձել, որ ռեփերի սրտի անոթներն 90 տոկոսով փակ վիճակում են եղել:
Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:
«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել է նա:
Ավելի ուշ ռեփերը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել ու գրել՝ այսիսով, ստենտավորել եմ գլխավոր օրգանս:
Դիտեք նաև՝