«Սուոնսի Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը դարձել է ակումբի նոր համասեփականատերը։
«Իմ սերը ֆուտբոլի հանդեպ լավ հայտնի է, բայց ինձ համար շատ բան է նշանակում, որ ես ստանձնում եմ «Սուոնսի Սիթիի» սեփականատերությունը։ Ակումբի և տարածքի պատմությունը իսկապես հուզեց ինձ։ Այն հպարտ քաղաք է և աշխատավոր դասի ակումբ։ Թերագնահատված, բայց պայքարող, ինչպես ես։
Ես հպարտ եմ, որ «Սուոնսի Սիթիի» մասն եմ կազմում։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ ակումբին և անհամբեր սպասում եմ բոլոր երկրպագուների հետ հանդիպմանը», – արտիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում «Սուոնսի Սիթին» Չեմպիոնշիփում զբաղեցրեց 11-րդ տեղը։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝