▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորում ենք Վարդան Ղուկասյանին․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության Վարչակազմի անունից սրտանց շնորհավորում ենք ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Այսօր, երբ Դուք գտնվում եք ԱՄՆ ներգաղթի ծառայության ձերբակալվածների պահման վայրում՝ շինծու և քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքների արդյունքում, մենք ավելի քան երբևէ կանգնած ենք Ձեր կողքին։ Ձեր պայքարը դարձել է մեր բոլորի պայքարը՝ արդարության, օրենքի և ժողովրդավարության հաստատման համար։

Ծննդյան այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու Ձեր սկզբունքայնությունը, վճռականությունը և ԴՕԿ-ի ձևավորման մեջ ունեցած կարևոր դերը։ Հայաստանից ուղարկում ենք մեր զորակցությունը, հավատն ու բարեմաղթանքները։

Ձեր հաղթանակը կլինի նաև ժողովրդի հաղթանակը։

ԴՕԿ կուսակցության Վարչակազմ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին