▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորվածներից մեկին գրավի դիմաց ազատ են արձակել

Hraparak.am-ը գրում է. Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված 3 անձանցից մեկին՝ Հակոբ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ են արձակել, այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: «Այս պահին նախաքննությունը շարունակվում  է, այլ նորություններ տրամադրել չենք կարող»,-հայտնեցին ՔԿ-ից: Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության բաժանմունքից Hraparak.am-ին տեղեկացրին, որ Սմբատ Հակոբյանի առողջական վիճակը բավարար է. «Եթե մտածում էինք վիրահատության մասին, ապա այսօր վիրահատության մասին խոսք գնալ չի կարող: Նա իրեն լավ է զգում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին